TOP նոր
» » Որոտանի մոտ Ադրբեջանի ոստիկանությունը ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարները․ ԱԱԾ

Որոտանի մոտ Ադրբեջանի ոստիկանությունը ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարները․ ԱԱԾ

12-09-2021, 18:42 Դիտումներ: Տարածաշրջան
12 Սեպտեմբեր 2021, 18:42 - NovostiNK
Որոտանի մոտ Ադրբեջանի ոստիկանությունը ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարները․ ԱԱԾ


Սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS