TOP նոր
» » ՀՀ կառավարությունը վճռականություն չի ցուցաբերում և ​​հանդես է գալիս դիտողի դերում․ իրանական կայքը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին

ՀՀ կառավարությունը վճռականություն չի ցուցաբերում և ​​հանդես է գալիս դիտողի դերում․ իրանական կայքը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին

15-09-2021, 11:49 Դիտումներ: Տարածաշրջան
15 Սեպտեմբեր 2021, 11:49 - NovostiNK
ՀՀ կառավարությունը վճռականություն չի ցուցաբերում և ​​հանդես է գալիս դիտողի դերում․ իրանական կայքը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին


Իրանական Pars Today կայքն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Գորիս Կապան ճանապարհին ոստիկանական անցակետի տեղադրմանն ու իրանական բեռնատարներից վարորդներից գումարի գանձմանը։

«Ադրբեջանի Հանրապետությունը վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ խափանել է Գորիս-Կապան ճանապարհին ավտոմեքենաների ու ավտոբեռնատարների ազատ երթևեկությունը: Նախորդ անգամ Ադրբեջանը երկու օր փակեց ցամաքային ճանապարհը, իսկ այս անգամ, Գորիս-Կապան ճանապարհին ոստիկանական անցակետ տեղադրած ադրբեջանական ուժերն իրանցի վարորդների փաստաթղթերը ստուգում և ապա՝ ճանապարհի համար 130 դոլար են պահանջում, որից հետո թույլ են տալիս անցնել:

Հետաքրքիր է, որ մինչ այժմ ոչ մի հայ պաշտոնյա չի արձագանքել այդ քայլին, և միայն Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաստատելով միջադեպը, հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում հարցի լուծման շուրջ:

Փաշինյանը մի քանի շաբաթ առաջ ՀՀ կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանի Հանրապետությունը ցանկանում է անսահմանափակ հասանելիություն ունենալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ցամաքային ճանապարհին, սակայն Հայաստանը պնդում է, որ հատկացվելիք ճանապարհին երթևեկության համար պետք է մաքսատուրք սահմանվի և ստուգումներ անցկացվեն:

Չնայած Հայաստանի այս պնդումը, տրամաբանական է թվում, սակայն հարցը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի լծակ չունի Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու և Հայաստանի նախապայմանն իրականացնելու համար, որովհետև ճնշման բոլոր լծակները զիջվել են նոյեմբերի 9-ի փաստաթղթով և ճնշման նոր լծակներ ստեղծելու փորձ չի արվել:

Մյուս կողմից, Ադրբեջանի Հանրապետությունը ներխուժեց Հայաստան՝ կառչելով Խորհրդային Միության հին քարտեզներին և, բացի նախկին ճնշման լծակներից, իր ձեռքը վերցրեց Իրանի և Հայաստանի միջև ցամաքային ճանապարհի 20 կմ-ի վերահսկողությունը: Այնուհետեւ Բաքուն իր լրջությունը և ճնշման լծակի կարևորությունը ցույց տալու համար երկու օրով փակեց Իրան-Հայաստան ցամաքային ճանապարհը:

Ներկայումս գործող անցակետը տեղադրվել է օրեր առաջ, և տեղի հայ պաշտոնյաներն արձագանքելով սոցիալական ցանցերում տեղադրված լուսանկարներին, հայտարարեցին, որ «Խնդիր չէ: Նրանք իրենց պատկանող տարածքում են անցակետեր տեղադրել»:

Երկու օր առաջ, ադրբեջանական լրատվամիջոցներում լուրեր շրջանառվեցին իրանական բեռնատարների Ստեփանակերտ մուտք գործելու մասին: Ադրբեջանի հանրապետության իշխանությունները դատապարտեցին այդ քայլը և պահանջեցին արգելել այդ բեռնատարների մուտքը Ադրբեջանի հանրապետության տարածք: Դա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Ստեփանակերտը չի մտնում Ադրբեջանի գրաված տարածքների մեջ և այն գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Մյուս կողմից, Ադրբեջանի Հանրապետության որոշ իրանամետ վերլուծաբաններ մատնանշում են այն փաստը, որ Բաքուն թույլ է տալիս, որ ռուսական բեռնատարներով ապրանքները Գյանջայով ու Բարդայով անցնեն Ստեփանակերտ,սակայն արգելում է իրանական բեռնատարների երթևեկությունը այդ տարածքում քանի,որ վախենում է բացահայտվի սիոնիստների ներկայությունն այդ տարածքներում և Իրանն իրազեկվի այդ մասին:

Առավել հետաքրքիր է, որ Հայաստանի կառավարությունն այդ առումով մեծ վճռականություն չի ցուցաբերում, և այս ընթացքում ​​ընդհամենը հանդես է եկել դիտողի դերում:

Իրանի և Հայաստանի միջև ցամաքային ճանապարհի այս բոլոր սահմանափակումները նման են այն տարանցիկ համակարգին, որն առաջարկել էր Փաշինյանը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի միջև հաղորդակցության ճանապարհի համար, այսինքն` մաքսային զննում և մաքսատուրքի սահմանում: Մինչդեռ մինչև մի քանի ամիս առաջ այս ճանապարհն ամբողջությամբ գտնվում էր Հայաստանի վերահսկողության տակ, որտեղ չկար երթևեկության որևէ սահմանափակություն:

Իրանի արտգործնախարարության խոսնակը երեկ մամուլի ասուլիսում անդրադարձել է այդ խնդրին և ընդգծել այդ հարցում Իրանի հավասարակշռված քաղաքականությունը:

Այաթոլլա Ռայիսիի կառավարության քաղաքականությունն իր հարևանների հետ տնտեսական հարաբերությունների առաջնահերթությունն է, և Հայաստանն այս առումով մեծ դերակատարություն ունի: Ինչպես այս երկրի հետ արտաքին առևտրի տեսանկյունից, այնպես էլ Եվրասիական միության տեսանկյունից,ընդ որում Հայաստանն այս միությունում Իրանի միակ հարևան երկիրն է, և այս միության հետ առևտուրը պետք է իրականացվի Հայաստանի տարածքով:

Հայաստանի հետ Իրանի ցամաքային հաղորդակցության խզումը ոչ միայն նշանակում է նրա հետ 400 մլն դոլարի առևտրից հրաժարվել, այլև լրջորեն կխափանվի Եվրասիական տնտեսական միության հետ առևուրը:

Փորձագետների կարծիքով, քանի դեռ Իրանը ճիշտ չի օգտագործել այնպիսի լծակներ, ինչպիսին է Բիլե Սավար-Նախիջևան առանցքը, որպես միակ ցամաքային ճանապարհ, որը Ադրբեջանի Հանրապետության հիմնական տարածքը կապում է Նախիջևանին և ընթացիկ պայմաններին համապատասխան ճանապարհի մաքսատուրքը չի ավելացրել, նման չարություններ տեղի կունենան»,- գրում է կայքը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS