TOP նոր
» » Մոսկվան «հասցրել է» իր դիրքորոշումը Բաքվին ադրբեջանա-թուրքական զորավարժությունների վերաբերյալ

Մոսկվան «հասցրել է» իր դիրքորոշումը Բաքվին ադրբեջանա-թուրքական զորավարժությունների վերաբերյալ

17-09-2021, 08:08 Դիտումներ: Տարածաշրջան
17 Սեպտեմբեր 2021, 08:08 - NovostiNK
Մոսկվան «հասցրել է» իր դիրքորոշումը Բաքվին ադրբեջանա-թուրքական զորավարժությունների վերաբերյալ


Ռուսաստանը հայտնել է Բաքվին իր դիրքորոշումը Լաչինում սեպտեմբերի 6-ին մեկնարկած ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամենշաբաթյա հեռավար ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է պաշտոնական Մոսկվան վերաբերվում ադրբեջանա-թուրքական սադրիչ զորավարժություններին. ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները Լաչինում չե՞ն խոչընդոտում Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման ջանքերին՝ հաշվի առնելով այն փաստը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորամիավորում:

«Ռուսաստանը հասցրել է իր դիրքորոշումը պաշտոնական Բաքվին: Հաշվի առնելով, որ այդ դիրքորոշումը ըմբռնումով է ընդունվել ադրբեջանցի գործընկերների կողմից՝ ձեռնպահ կմնամ հրապարակային մեկնաբանություններից», - պատասխանել է Զախարովան՝ հավելելով, որ ռուսական կողմը մշտական շփման մեջ է ադրբեջանական գործընկերների հետ:

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները Լաչինի շրջանում մեկնարկել էին սեպտեմբերի 6-ին: Դրանց նպատակը, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության, « ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցի և թուրք զինվորականների համագործակցության կատարելագործումն է, ինչպես նաև հրամանատարների մոտ ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների կառավարման կարողությունների զարգացումը»: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը այդ կապակցությամբ հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում է որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS