TOP նոր
» » Ալիևը հայտարարել է՝ խաղաղություն կլինի տարածքային ամբողջականության ճանաչման ու Զանգեզուրի միջանցքի դիմաց

Ալիևը հայտարարել է՝ խաղաղություն կլինի տարածքային ամբողջականության ճանաչման ու Զանգեզուրի միջանցքի դիմաց

24-09-2021, 10:17 Դիտումներ: Տարածաշրջան
24 Սեպտեմբեր 2021, 10:17 - NovostiNK
Ալիևը հայտարարել է՝ խաղաղություն կլինի տարածքային ամբողջականության ճանաչման ու Զանգեզուրի միջանցքի դիմաց


Թշնամի երկրի ղեկավար Իլհամ Ալիևը Նյու Յորքում Հայաստանին կոչ է արել ընտրություն կատարել «համագործակցության ու հարևանների նկատմամբ տարածքային պահանջների միջև»։

«Հակամարտությունն ավարտվել է, այդ պատճառով Ադրբեջանը հայտնել է պատրաստակամություն Հայաստանի հետ սկսել բանակցություններ խաղաղության համաձայնագրի շուրջ, որոնք հիմնված կլինեն դելիմիտացիայի ու դեմարկացիայի, միմյանց ինքնավարությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելու վրա։ Նման համաձայնագիրը մեր տարածաշրջան կարող է բերել խաղաղություն ու համագործակցություն։ Սակայն մենք դեռ դրական ազդակներ չենք տեսնում այս առաջարկների վերաբերյալ Հայաստանից»,- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ասել է նա։

Նա նշել է, որ խաղաղությանը նպաստող գործոններից կարող են լինել տրանսպորտային նախագծերը՝ ավելացնելով, որ այդ համատեքստում տարածաշրջանի համար նոր հնարավորություններ կարող է ստեղծել Զանգեզուրի միջանցքը, որը Ադրբերջանը կկապի Նախիջևանի հետ։

Նա չի մոռացել հայտարարել, որ Ադրբեջանը նոր իրողություն է ստեղծել Հարավային Կովկասում, և յուրաքանչյուրը պետք է հարգի դա։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նույն ելույթում Ալիևը կոչ է արել ՄԱԿ-ի անդամներին ու գլխավոր քարուղարությանն այլևս չօգտագորել Լեռնային Ղարաբաղ անվանումը։

«Ադրբեջանը ռազմաքաղաքական ճանապարհով կարգավորեց 30-ամյա հակամարտությունը՝ վերականգնելով իր տարածքային ամբողջականությունն ու պատմական արդարությունը։ ԼՂ հակամարտությունն անցյալում է։ Ադրբեջանում այլևս չկա Լեռնային Ղարաբաղ անվանումով վարչատարածքային միավոր։ 2021 թ. հուլիսի 7-ին նախագահի հրամանգրով ստեղծել ենք Ղարաբաղյան ու Արևելյան Զանգեզուրյան տնտեսական գոտիներ»,- ասել է նա՝ խոսելով պատերազմի հետևանքով օկուպացրած հայկական տարածքների մասին։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS