TOP նոր
» » Իրանի ԱԳՆ-ն պատասխանում է զորավարծությունների վերաբերյալ Ալիևի հայտարարություններին

Իրանի ԱԳՆ-ն պատասխանում է զորավարծությունների վերաբերյալ Ալիևի հայտարարություններին

29-09-2021, 08:55 Դիտումներ: Տարածաշրջան
29 Սեպտեմբեր 2021, 08:55 - NovostiNK
Իրանի ԱԳՆ-ն պատասխանում է զորավարծությունների վերաբերյալ Ալիևի հայտարարություններին


Իրանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ կապված սահմանին Իրանի կողմից զորավարժությունների հետ։

Նշելով, որ երկրի հյուսիս-արևմտյան սահմաններին զորավարժությունների անցկացումն ինքնիշխանության հետ կապված հարց է, և ուղղված է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը՝ Իրանի ԱԳ նախարարության խոսնակը Բաքվին կոչ է արել հարգել բարիդրացիության սկզբունքները: Այս մասին գրում է Pars Today-ը։
Պատասխանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին լրագրողների հարցին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն նշել է.«Այն դեպքում, երբ լավ ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ կան երկու երկրների միջև և կողմերի միջև հաղորդակցության ընդհանուր միջոցները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, նման կարգի հայտարարություններն ուղղակի զարմանալի են»:

Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ այս ոլորտում և դրա հետ կապված այլ խնդիրների շուրջ ճշգրիտ ու լուրջ խորհրդակցություններ են եղել Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ի վերջերս կայացած նստաշրջանի շրջանակներում: Կողմերը համաձայնության են եկել համապատասխան հարթակում շարունակել այս բանակցությունները:

«ԻԻՀ-ն մշտապես հակադրվել է ցանկացած տարածքի օկուպացմանը և կարևորել է միջազգայնորեն ճանաչված սահմանների և երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը: Այնուամենայնիվ, բարիդրացիության չափանիշների հարգելը կարևոր է և ակնկալվում է, որ հարևաններն ուշադիր կլինեն այդ ուղղությամբ»,-ասել է Խաթիբզադեն։

Իրանի կողմից երկրի հյուսիս-արևմտյան սահմաններին իրականցված զորավարժությունների կապակցությամբ ԱԳՆ խոսնակը շեշտել է.«Իհարկե պարզ է, որ Իրանը իր սահմաններին մոտ չի հանդուրժելու Սիոնիստական ռեժիմի թեկուզ ցուցադրական ներկայությունը և իր ազգային անվտանգության ապահովման համար կդիմի ցանկացած քայլի»:

Հիշեցնենք, որ օրերես Ալիևը քննադատություններ էր հնչեցրել Իրանի հասցեին՝ Իրանի հյուսիսարևմտյան սահմաններին զորավարժությունների հետ կապված ու հայտարարել, թե այդ զորավարժությունները զարմանք են առաջացրել, քանի որ նախկինում չեն եղել։

«Ինչու՞ նրանք զորավարժություն չեն անցկացրել այն ժամանակ, երբ հայերն այնտեղ էին ապրում: Ինչու՞ նրանք զորավարժություններ են անցկացնում միայն այն ժամանակ, հենց որ մենք հասանք այնտեղ»,- հայտարարել էր Ալիևը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS