TOP նոր
» » Զախարովա. Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին փոխանակել ռազմագերիներին և ականապատ դաշտերի քարտեզները

Զախարովա. Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին փոխանակել ռազմագերիներին և ականապատ դաշտերի քարտեզները

14-10-2021, 12:36 Դիտումներ: Տարածաշրջան
14 Հոկտեմբեր 2021, 12:36 - NovostiNK
Զախարովա. Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին փոխանակել ռազմագերիներին և ականապատ դաշտերի քարտեզները


Արցախի Հանրապետությունում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համապատասխան հետաքննություն է վարում Մարտակերտի շրջանում խաղաղ բնակչի մահվան դեպքի կապակցությամբ: Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Եվրասիական կանանց III ֆորումի շրջանակներում մամուլի ասուլիսում։

Զախարովային ուղղվել էր հետևյալ հարցը․«Օրերս Լեռնային Ղարաբաղում, փաստորեն, ռուս խաղաղապահների աչքի առաջ, ադրբեջանցի դիպուկահարը կրակեց ու սպանեց իր այգում աշխատող քաղաքացիական անձին: Ինչպե՞ս է Ռուսաստանը ծրագրում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովող իր խաղաղապահ առաքելության շրջանակներում կոչ անել Ադրբեջանին՝ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները»:

«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմից հրետակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի քաղաքացիական անձը: Մեր ցավակցությունն ենք հայտնում մահացածի ընտանիքին և ընկերներին: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համապատասխան հետաքննություն է անցկացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ։

Իրենց պատասխանատվության ոլորտում միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար ռուս խաղաղապահները շարունակական կապ են պահպանում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ», - ասել է Զախարովան:

Զախարովան ասել է, որ այս ողբերգական միջադեպը հաստատում է երեք երկրների ղեկավարների հայտարարությունների բոլոր դրույթների խստորեն պահպանման կարևորությունը:

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ հնարավորինս շուտ վերացնել հումանիտար ոլորտում առկա փոխադարձ գրգռող հանգամանքները, փոխանակել ռազմագերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով և ականապատ դաշտերի քարտեզները», - ընդգծել է Զախարովան:



Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS