TOP նոր
» » » Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Մինսկից տեղափոխվել է Բաքու

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Մինսկից տեղափոխվել է Բաքու

8-02-2017, 11:39 Դիտումներ: Ադրբեջան, ԱՊՀ
8 Փետրվար 2017, 11:39 - NovostiNK
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Մինսկից տեղափոխվել է Բաքու

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բելառուսից տեղափոխվել է Ադրբեջան։

Նխօրեին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վճիռը:

Հունվարին Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել արտահանձնել Լապշինին Ադրբեջան քրեական հետապնդման նպատակով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսին հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցումով, որտեղ նրան ԼՂՀ այցելության համար ընդգրկել էին «սև ցուցակում»։

Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով և Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան կփորձի լուծել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Լապշինի հետ կապված խնդիրը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS