TOP նոր
» » » Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա

30-04-2019, 11:38 Դիտումներ: Ադրբեջան, Թուրքիա
30 Ապրիլ 2019, 11:38 - NovostiNK
Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը այցով մեկնել է Թուրքիա:

Տեղեկության համաձայն` Ադրբեջանի ՊՆ ղեկավարը Թուրքիայում կմասնակցի Միջազգային պաշտպանական IDEF-2019 ցուցահանդեսին, որը կկայանա Ստամբուլում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան՝ մայիսի 1-3-ը Ադրբեջանում անցկացվելու են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով մարտական կրակով համատեղ տակտիկական զորավարժություններ:

Զորավարժությունների հիմնական նպատակն է բարձրացնել զորքերի համատեղ գործողությունների արդյունավետությունը, փորձի փոխանակումը: Զորավարժություններին կմասնակցեն զրահատեխնիկա, հրետանային զորքեր, մարտական ուղղաթիռներ, ՀՕՊ ուժեր և այլն:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS