TOP նոր
» » » «Ռազմինֆո». Անցած տարում առնվազն 78 ադրբեջանցի զինծառայող է մահացել

«Ռազմինֆո». Անցած տարում առնվազն 78 ադրբեջանցի զինծառայող է մահացել

6-01-2022, 12:06 Դիտումներ: Տարածաշրջան » Ադրբեջան
«Ռազմինֆո». Անցած տարում առնվազն 78 ադրբեջանցի զինծառայող է մահացել

6 Հունվար 2022, 12:06 - NovostiNK
2021թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների առնվազն 78 կորստի մասին: Դրանցից առնվազն 13-ը մահացել կամ սպանվել է մարտական պայմաններում։

Կայքին հայտնի դարձած կորուստներից 58-ի վերաբերյալ տարածված են ոչ մարտական պայմաններում մահանալու վարկածները, ևս 7-ի մահվան հստակ պատճառներն անհայտ են։ Կորուստներից 3-ը կոչումով փոխգնդապետ էին, իսկ առնվազն 24-ը՝ ժամկետային զինծառայող։

Նշված 78 կորստից Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է միայն 53–ի մասին, իսկ մնացածների մասին «Ռազմինֆո»-ն տեղեկացել է ադրբեջանական ընդդիմադիր լրատվակայքերից, ինչպես նաև սոցիալական ցանցերից։

«Հարկ է նշել, որ Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները (հատկապես 2014թ․ օգոստոսյան մարտերից հետո), դրանց մի մասը բացահայտվում են ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց (օրինակ)։ Ամենայն հավանականությամբ կան նաև կորուստներ, որոնք հայտնի չեն «Ռազմինֆո»-ին»,-գրում է աղբյուրը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS