TOP նոր
» » » Ադրբեջանը և ևս 5 երկրներ հեռացվել են «Եվրատեսիլի» ժյուրիի կազմից

Ադրբեջանը և ևս 5 երկրներ հեռացվել են «Եվրատեսիլի» ժյուրիի կազմից

16-05-2022, 08:42 Դիտումներ: Տարածաշրջան » Ադրբեջան
Ադրբեջանը և ևս 5 երկրներ հեռացվել են «Եվրատեսիլի» ժյուրիի կազմից

16 Մայիս 2022, 08:42 - NovostiNK
«Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում Ադրբեջանի ու ևս 5 երկրների ժուրիի ձայները չեղյալ են հայտարարվել, հեռացվել են ժյուրիի կազմից: eurovision-contest.ru –ն փոխանցում է «Եվրատեսիլի» կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միության որոշումը։

«Եվրատեսիլի» կազմակերպիչը հայտարարել է, որ վեց երկրի ժյուրին որակազրկվել է այն բանից հետո, երբ անկախ դիտորդը երկրորդ կիսաեզրափակչում հայտնաբերել է «վեց երկրի կողմից քվեարկության ոչ ճիշտ սխեմա»:

Բացի Ադրբեջանից, հեռացվել են Վրաստանի, Մոնտենեգրոյի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի ժյուրիի կազմերը:

«Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել Ուկրաինայի ներկայացուցիչ Kalush Orchestra-ն` «Stefania» երգով: Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորության, երրորդ՝ Իսպանիայի ներկայացուցիչներն են։

Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը «Snap» երգով վաստակել է 61 միավոր և զբաղեցրել 20-րդ հորիզոնականը:

Հաղթողը որոշվել է հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS