TOP նոր
» » » Ալիևը Էրդողանին հավաստիացրել է, որ Բրյուսելում պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ

Ալիևը Էրդողանին հավաստիացրել է, որ Բրյուսելում պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ

24-05-2022, 09:42 Դիտումներ: Ադրբեջան, Թուրքիա
24 Մայիս 2022, 09:42 - NovostiNK
Ալիևը Էրդողանին հավաստիացրել է, որ Բրյուսելում պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին հեռախոսով տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին կայացած հանդիպման արդյունքների մասին՝ դրանք անվանելով դրական։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը, Բաքվի ներկայացված երկու երկրների հարաբերությունների կարգավորման հինգ սկզբունքները, տրանսպորտային միջանցքների բացման, սահմանների սահմանազատման հարցերը: Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպման արդյունքները»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ալիևը նաև ասել է, որ բրյուսելյան հանդիպմանը կողմերը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ՝ ներառելով ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը։

Ըստ Ալիևի մամուլի ծառայության՝ Էրդողանը «բարձր է գնահատել եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված դրական արդյունքները»։

«Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն ընդգծել են տարածաշրջանում որքան հնարավոր է շուտ խաղաղության հասնելու կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS