TOP նոր
» » » Բաքվում Եվրոպական խաղերին ընդառաջ ոչնչացվում են նաև կանաչ տարածքներ

Բաքվում Եվրոպական խաղերին ընդառաջ ոչնչացվում են նաև կանաչ տարածքներ

14-04-2014, 22:09 Դիտումներ: Տարածաշրջան » Ադրբեջան
Բաքվում Եվրոպական խաղերին ընդառաջ ոչնչացվում են նաև կանաչ տարածքներ
14 Ապրիլ 2014, 22:09 - NovostiNK
Ադրբեջանի պաշտոնյաները 2015թ.-ին Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին ընդառաջ արդեն սկսել են աշխատանքներ իրականացնել քաղաքի տեսքը փոխելու համար: Տների քանդման հետ համատեղ սկսել են նաև կտրել ծառերը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Vesti.az» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ ծառահատումը կատարվում է ճանապարհները ընդլայնելու նպատակով:

«Որոշ «հեռատես» պաշտոնյաներ որոշել են իրենց աշխատանքի հարմարավետության համար վերացնել այն ծառերը և կանաչ տարածքները, որոնք դժբախտություն են ունեցել աճել ճանապարհի եզրին»,- գրում է գործակալության կայքը` նշելով, որ մասնավորապես ծառերը ոչնչացվում են Բաքու-Սումգաիթ ճանապարհին:

Ինչպես նշվում է նյութում, մի քանի ամիս առաջ Էկոլոգիայի և կանխատեսումների ազգային կենտրոնի տնօրեն Թելման Զեյնալովը հայտնել էր, որ «առանց դրա էլ Բաքվում թթվածնի պակաս կա»:

Կայքը նշում է, որ դեռ 2009թ.-ի ապրիլին նախարարների` երկրի սոցիալ- տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արգելել էր Բաքվի տարածքում ծառահատում իրականացնել:

«Ստացվում է, որ երկրի ղեկավարի որոշումը անտեսվում է առանձին պաշտոնյաների կողմից, ում համար ծառահատումը Բաքվում սովորական երևույթ է ժամանակակից քաղաքի համար»,- նշում է հեղինակը:

Նշենք, որ 2015թ.-ի Եվրոպական խաղերի ծախսերը կազմում են 1,25մլդ դոլար: Նախապատրաստական աշխատանքների շրջանում Բաքվում սկսել են քանդել մեծ քանակությամբ բնակելի տներ: Հատկապես Բաքվի կենտրոնում պլանավորվում է քանդել 10,000 մեկ հարկանի և երկհարկանի տներ: Իշխանությունների այս որոշումը հրահրել է տեղացիների զայրույթը: Փետրվարի 16-ին մոտ հազար մարդ դուրս էր եկել հանրահավաքի: Նրանք կարծում են, որ արդար և ճիշտ փոխհատուցումը իրենց տների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ամենաքիչը 2500 մանաթ է (2500 եվրո): Այս հանրահավաքից հետո ևս մի քանի բողոքի ակցիաներ են տեղի ունեցել:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS