TOP նոր
» » » Դոնեցկում նոր սահմանադրություն է ընդունվել

Դոնեցկում նոր սահմանադրություն է ընդունվել

16-05-2014, 17:59 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
Դոնեցկում նոր սահմանադրություն է ընդունվել
16 Մայիս 2014, 17:59 - NovostiNK
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գերագույն խորհուրդը նոր սահմանադրություն է ընդունել, որով Դոնեցկը հռչակվում է խորհրդարանական պետություն` երկու լեզուներով: Փոխանցում է «Կորրենսպոնդենթ.նեթը»:

Ըստ Սահմանադրության` խորհրդարանը համարվելու է նոր ինքնորոշված պետության մշտապես գործող և միակ օրենսդիր բարձրագույն մարմինը, վերջինիս կողմից է նաև նշանակվում և պաշտոնից ազատվում նախարարների խորհրդի ղեկավարը` բացառություն է կազմում միայն պաշտպանական գերատեսչության, ազգային անվտանգության ծառայության և ներքին գործերի ղեկավարների նշանակումը և պաշտոնից ազատումը:

Սահմանադրությունը նախատեսում է Դոնեցկի` դաշնային այլ հանրապետության միանալու հնարավորություն այն դեպքում, եթե վերջինս իրավահավասար կարգավիճակ է ունենալու տվյալ դաշնության այլ սուբյեկտների հետ: Դոնեցկի տարածքը, ըստ սահմանադրության, ընդգրկում է «Ուկրաինայի կազմում գտնվող նախկին Դոնեցկի մարզի տարածքը»:

Որպես առաջնային կրոն` սահմանադրությունը դիտարկում է ուղղափառությունը, իսկ որպես պետական լեզուներ` ռուսերենը և ուկրաիներենը:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին կայացած հանրաքվեի ժամանակ Դոնեցկի մարզի բնակչության 96.78%-ը կողմ էր քվեարկել «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» անկախության օգտին: Հանրաքվեի արդյունքները չճանաչելու մասին հայտարարություններով են հանդես եկել Կիևի իշխանությունները և արևմտյան մի շարք երկրներ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS