
Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ երկրում «լռության օր» է հայտարարվել և արգելվել է ցանկացած տեսակի քարոզչություն:
Newsru.com-ի փոխանցմամբ՝ թեկնածուներին արգելվում է հանդիպել ընտրողների հետ, քարոզչական նյութեր տարածել ԶԼՄ-ներում և այլն:
Ուկրաինայում ընտրելու իրավունք ունի 35.5 միլիոն մարդ, իսկ ամբողջ երկրի տարածքում բացվելու է 33.580 ընտրատեղամաս:
Նախապես ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր 23 թեկնածու, սակայն հետագայում երկու թեկնածու ինքնաբացարկ ՝ հայտարարել և քվեաթերթիկներում վաղը լինելու է 21 թեկնածուի անուն:
Գերագույն Ռադան ընտրությունների անցկացման համար հատկացրել է 1 միլիարդ 965 միլիոն գրիվնա:
Նշվում է, որ վաղը կայանալու է նաև Կիևի քաղաքապետի և քաղաքային խորհրդի ընտրությունները: Դրան զուգահեռ ՏԻՄ ընտրություններ են կայանալու Օդեսայում, Նիկոլաևում, Խերսոնում և ուկրաինական այլ շրջաններում: