TOP նոր
» » » Յուլիա Տիմոշենկոն բարեփոխում է «Բատկիվշչինան»

Յուլիա Տիմոշենկոն բարեփոխում է «Բատկիվշչինան»

2-06-2014, 17:20 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
2 Հունիս 2014, 17:20 - NovostiNK
Յուլիա Տիմոշենկոն բարեփոխում է «Բատկիվշչինան»
Համաուկրաինական միավորման «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն պատրաստվում է բարեփոխել իր կուսակցությունը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:

«Շնորհակալ եմ յուրաքանչյուրից, ովքեր ինձ սատարեցին ընտրությունների ժամանակ և դրանից հետո: Կյանքը մեզ դասեր է տալիս, որպեսզի մենք ճիշտ եզրակացություններ անենք: Աշխատում եմ կուսակցության բարեփոխման ուղղությամբ»,- մասնավորապես գրել է Տիմոշենկոն:

Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքների առնչությամբ նախորդ հինգշաբթի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների համաձայն ինքնաառաջադրված Պյոտր Պորոշենկոն հավաքել է ձայների 54.7%-ը, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն՝ 12.81%-ը, Ռադիկալ կուսակցության ղեկավար Օլեգ Լյաշկոն 8.32%: Ընտրություններին մասնակցել է 17.7 միլիոն մարդ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS