
Ըստ ամերիկյան լրատվականի` դա հնարավոր կլինի «ըստ համաձայնագրի»:
Bloomberg ամերիկյան լրատվականի փոխանցմամբ` Իրանի նավթի հարցերով նախարար Բիժան Նամդար Զանգանեի համապատասխան հայտարարության համաձայն` Ղազախստանն ու Բելառուսը կկարողանան իրանական նավթ գնել Ռուսաստանի միջոցով:
Ըստ իրանցի պաշտոնյայի խոսքի` նշված երկրները իրանական գազը կկարողանան գնել, քանի որ Եվրասիական տնտեսական միության անդամներ են:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արդեն հաջորդ շաբաթ Ռուսաստանը սկսելու է Իրանից նավթ ներմուծել` «նավթ մթերքի դիմաց» ձևաչափով գործարքի շրջանակներում: