TOP նոր
» » » Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է Բելառուսի նախագահ

Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է Բելառուսի նախագահ

12-10-2015, 10:30 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
12 Հոկտեմբեր 2015, 10:30 - NovostiNK
Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է Բելառուսի նախագահ
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է երկրում կայացած նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 83,49 տոկոսը։ Ռիա Նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Բելառուսի ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան։

Այս ընտրությունների ցուցանիշը գործող նախագահի համար դարձել է լավագույնը բոլոր ընտրությունների ընթացքում, որոնց նա մասնակցել է. 1994 թվականին նա հավաքել էր ձայների 80,6 տոկոսը, 2001-ին՝ 75,65 տոկոսը, 2006-ին՝ 83,0 տոկոսը, 2010-ին՝ 79,65 տոկոսը:

ԿՏՀ նախագահը նշել է, որ նախնական տվյալներով, ընդդիմադիր «Ասա ճշմարտությունն» արշավի ակտիվիստ, Բելառուսի պատմության մեջ առաջին կին թեկնածու Տատյանա Կորոտկևիչը ստացել է ձայների 4,42 տոկոսը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սերգեյ Գայդուկևիչը՝ 3,32 տոկոսը, Բելառուսի հայրենասիրական կուսակցության առաջնորդ Նիկոլայ Ուլախովիչը՝ 1,67 տոկոսը: Բոլորին դեմ քվեարկել է ընտրողների 6,4 տոկոսը։

ԿԸՀ-ի նախնական տվյալներում ներառված չեն Բելառուսի սահմաններից դուրս կայացած քվեարկության արդյունքները։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS