TOP նոր
» » » ԱՊՀ-ի բոլոր երկրներում սպառողական գների աճ է գրանցվել, բացի Հայաստանից

ԱՊՀ-ի բոլոր երկրներում սպառողական գների աճ է գրանցվել, բացի Հայաստանից

28-10-2015, 11:40 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
28 Հոկտեմբեր 2015, 11:40 - NovostiNK
ԱՊՀ-ի բոլոր երկրներում սպառողական գների աճ է գրանցվել, բացի Հայաստանից
ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեն հրապարակել է «2015թ սեպտեմբերին ԱՊՀ-ի երկրներում սպառողական գների ցուցանիշները» խորագրով զեկույց:

Այս տարվա սեպտեմբերին, 2014թ. դեկտեմբերի համեմատ, ԱՊՀ երկրներում սպառողական ապրանքների գներն աճել են 14.3 տոկոսով, այդ թվում՝ պարենային ապրանքներինը՝ 12.4 տոկոսով:

Այսպես՝ Հայաստանում 2015թ. սեպտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, գրանցվել է սպառողական ապրանքների 2 տոկոս գնանկում, իսկ պարենային ապրանքների՝ 6.2 տոկոս գնանկում, Ադրբեջանում՝ սպառողական ապրանքների գնանկումը կազմել է 2.6 տոկոս, իսկ պարենային ապրանքներինը՝ 3.4 տոկոս:

Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա սպառողական ապրանքների գնանկումը կազմել է 2.9 տոկոս, իսկ պարենային ապրանքներինը՝ 1.58 տոկոս: Բելառուսում սպառողական ապրանքների գներն աճել են՝ 9.2 տոկոսով, իսկ պարենային ապրանքների գները՝ 7.0 տոկոսով, Ղրղզստանում համապատասխանաբար 1.1 տոկոս, 3.5 տոկոս: Ռուսաստանում սպառողական ապրանքների գներն աճել են ՝10.4 տոկոսով, իսկ պարենային ապրանքներինը՝ 10.2 տոկոս:

2015թ սեպտեմբերին, ի համեմատ օգոստոսի, պարենային ապրանքների գներն, ընդհանուր առմամբ ԱՊՀ-ում աճել է 0,7%-ով, իսկ տարեսկզբից՝ 12,4%-ով: 2014թ համեմատ պարենային ապրանքների գների ամենաբարձր աճը գրանցվել է Ուկրաինայում 34,2% և Ռուսաստանում 10,2%: Ոչ պարենային ապրանքների գներն աճել են Ռուսաստանում 11,2%-ով, Մոլդովայում 10,9%-ով և Բելառուսում 10,1%-ով: Մատուցվող ծառայությունների գները Բելառուսում աճել է 13,4%-ով, Մոլդովայում 11,1%-ով և Ռուսաստանում՝ 9,4%-ով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS