TOP նոր
» » » Արթուր Օսիկյանն ընտրվել է ԱՊՀ անդամ պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների Խորհրդի համանախագահ

Արթուր Օսիկյանն ընտրվել է ԱՊՀ անդամ պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների Խորհրդի համանախագահ

12-05-2017, 12:41 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
12 Մայիս 2017, 12:41 - NovostiNK
Արթուր Օսիկյանն ընտրվել է ԱՊՀ անդամ պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների Խորհրդի համանախագահ

Մայիսի 11-12-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների Խորհրդի 2-րդ նիստը, որին մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխավորությամբ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ նիստի ընթացքում, ի թիվս այլ ուղղությունների, ընդունվել են նաև մի շարք կարևորագույն որոշումներ, ինչպիսիք են` ԱՊՀ անդամ-պետությունների պենիտենցիար ծառայությունների համագործակցության արդի ձևաչափերը սահմանելու, Խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առկա հիմնախնդիրների նախնական քննարկման նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելու, ԱՊՀ ճյուղային մարմինների հետ համագործակցելու, ազատազրկման դատապարտված անձանց փոխանակման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև կարևորություն ներկայացնող այլ ուղղություններով:

Խորհրդի անդամ երկրների ղեկավարների միաձայն որոշմամբ Խորհրդի համանախագահ է ընտրվել ՀՀ պատվիրակության ղեկավար, քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանը։

Նա առաջարկել է 2018թ. Խորհրդի հերթական նիստն անցկացնել ՀՀ-ում, ինչը ևս ընդունվել է Խորհրդի միաձայն որոշմամբ:

Արթուր Օսիկյանն ընտրվել է ԱՊՀ անդամ պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների Խորհրդի համանախագահ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS