
Ուկրաինայի Օդեսա մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին դատական հայց է ներկայացրել երկրի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի դեմ:
Քաղաքական գործչի փաստաբանին վկայակոչելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ Սաակաշվիլին դատի է տվել Լուցենկոյին, քանի որ գլխավոր դատախազն իրավունք չուներ հրապարակել նախադատական քննության նյութերը:
Աղբյուրը գրում է, որ ավելի վաղ հաղորդվել էր՝ կալանքի տակ գտնվող Սաակաշվիլիի կողմնակիցները երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ իմպիչմենթի երթ են իրականացրել, որին հաջորդել է հանրահավաքը Կիևի Անկախության հրապարակում, որին հարյուրավոր մարդիկ են մասնակցել: