TOP նոր
» » » Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում նախագահական ընտրություններից հետո. քննարկում ԱՊՀ երկրների ինստիտուտում

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում նախագահական ընտրություններից հետո. քննարկում ԱՊՀ երկրների ինստիտուտում

10-03-2018, 14:01 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
10 Մարտ 2018, 14:01 - NovostiNK
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում նախագահական ընտրություններից հետո. քննարկում ԱՊՀ երկրների ինստիտուտում

Մարտի 6–ին ԱՊՀ երկրների ինստիտուտում տեղի ունեցավ «Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում նախագահական ընտրություններից հետո» խորագրով սեմինար:
Միջոցառման մասնակիցները վերլուծեցին ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, գնահատեցին զարգացման հնարավոր սցենարները քաղաքական բարեփոխումների, խորհրդարանական սահմանադրական համակարգի անցման և նախագահական ընտրությունների համատեքստում, ինչպես նաև անդրադարձան հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Իբրև հիմնական զեկուցողներ հանդես եկան ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, քաղաքագետ Անդրեյ Արեշևը և ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչի տեղակալ Սերգեյ Սարգսյանը:

Մասնավորապես, Յուրի Նավոյանը իր զեկուցման մեջ նշեց, որ ցանկացած քաղաքական համակարգի պայմաններում պետք է լուծել այն հիմնական հարցերը, որոնք խոչնդոտում են Հայաստանի զարգացմանը: Իսկ այդպիսի խնդիրներ են հանդիսանում համակարգային կոռուպցիան, մենաշնորհները տնտեսությունում, քաղաքական համակարգի անկատարությունը, անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ և շարունակվող արտագաղթը: Այս բոլոր հարցերի վերաբերյալ բոլոր կուսակցությունները իրենց համագումարներում խոսում են բարձր ու գեղեցիկ կերպով, բայց առայժմ տեսանելի չեն այդ երևույթները արմատախիլ անող ճեղքումային ծրագրերը:

ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահը նշեց, որ երբ նախաձեռնվեց սահմանադրական բարեփոխումը, դրա քաղաքական կարճաժամկետ ծրագիրն էր այդ ժամանակ գոյություն ունեցող ընդդիմադիր «քառյակի» «ապամոնտաժումը», իսկ հեռանկարայինը` իշխանության վերարտադրության միջոցով գոյություն ունեցող տնտեսա-քաղաքական համակարգի բուրգի պահպանումը: Այս իմաստով տեղի ունեցող փոփոխությունները առայժմ նման են «տեղում վազքի»` համակարգը «կախարդական» ֆիգուրներով համալրմամբ:

Նա ընդգծեց, որ Հայաստանում առկա խնդիրների խորացումը երկիրը խոցելի է դարձնում գոյություն ունեցող արտաքին վտանգների առաջ, ինչպես նաև թուլացնում է համազգային միասնությունը:

Հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ Յուրի Նավոյանը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը կառուցվում է ամուր իրավա-պայմանագրային հենքի վրա և կրում է ռազմավարական բնույթ, քանի որ ընդգրկում է մեր երկրների կենսագործունեության բոլոր ոլորտները և հեռանկարային է հանդիսանում: Այդ իսկ պատճառով Հայաստանի սահմանադրական փոփոխությունները էականորեն չեն անդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների բնույթի վրա: Բայց բացառված չէ, որ տարբեր գործընթացների արդյունքում երկու երկրների համար առաջանան գրգռող իրավիճակներ: Անհրաժեշտություն կա կատարելագործելու միջպետական հարաբերությունների օրակարգը, որպեսզի այն համապատասխանի իր նշանակությանը և ավելի համոզիչ լինի:

Հիմնական զեկուցումների ներկայացումից հետո տեղի ունեցավ մտքերի փոխանակում և բանավեճ ռուսաստանյան քաղաքագետների և հայկական հասարակական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS