TOP նոր
» » » Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է ԱՊՀ գագաթնաժողովը

Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է ԱՊՀ գագաթնաժողովը

28-09-2018, 11:25 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
28 Սեպտեմբեր 2018, 11:25 - NovostiNK
Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է ԱՊՀ գագաթնաժողովը

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:

Նիստին բացի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից մասնակցում են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ադրբեջանի նախագահները, ինչպես նաև Թուրքմենստանի փոխվարչապետը:

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը չի ժամանել գագաթնաժողովին` Տաջիկստանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Տաջիկստանը վերջին օրերին արգելափակել է թուրքմենական բեռնատար ավտոմեքենաների մուտքը երկիր, որոնք ապրանքներ են տեղափոխում Իրանից: Ի դեպ, այսօրվա նիստում որոշում է կայացվելու ԱՊՀ նախագահությունը 2019 թվականին փոխանցել հենց Թուրքմենստանին:

Երկրների առաջնորդները ժամանեցին Դուշանբեի կառավարության ընդունելությունների տուն, որտեղ ընթանում է պետությունների ղեկավարների նեղ կազմով նիստը, որին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS