TOP նոր
» » » Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները մեծ արձագանք են գտել Ուկրաինայի ԶԼՄ-ներում

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները մեծ արձագանք են գտել Ուկրաինայի ԶԼՄ-ներում

29-04-2019, 11:42 Դիտումներ: ԱՊՀ, Տեսանյութ
Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները մեծ արձագանք են գտել Ուկրաինայի ԶԼՄ-ներում

29 Ապրիլ 2019, 11:42 - NovostiNK
«Дякуємо за шанс розквітнути знову. Вірмени» («Շնորհակալություն բարգավաճելու հնարավորության համար։ Հայեր» սոցիալական տեսահոլովակն այս տարի ցուցադրվել է ավելի քան 30 ուկրաինական հեռուստաալիքներով։ Իսկ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ապրիլի 23-24-ը կայացած միջոցառումները լուսաբանել են ավելի քան 50 էլեկտրոնային ԶԼՄ-ներ, տեղեկացնում է UA-Report.info-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի հայերի միության կայքը։



Միության հատուկ կոմիտեի տվյալներով՝ ՈՒՀՄ-ի կենտրոնական գրասենյակի և տարածաշրջանային համայնքների համակարգմամբ կայացել են շուրջ 30 թեմատիկ միջոցառումներ Ուկրաինայի գրեթե բոլոր տարածաշրջաններում։ Նշվում է նաև, որ միջոցառումներին ակտիվ մասնակցություն են ունեցել Ուկրաինայում Հայաստանի դեսպանության և Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի հոգևոր դասի ներկայացուցիչները։

«Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ 2015 թվականից երկրի տարբեր տարածաշրջաններում բացվել է ավելի քան 20 խաչքար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS