TOP նոր
» » » ԱՊՀ երկրների վարչապետերը կքննարկեն տնտեսական փոխգործակցության ընդլայնման հարցեր

ԱՊՀ երկրների վարչապետերը կքննարկեն տնտեսական փոխգործակցության ընդլայնման հարցեր

28-08-2019, 12:10 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
28 Օգոստոս 2019, 12:10 - NovostiNK
ԱՊՀ երկրների վարչապետերը կքննարկեն տնտեսական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում քննարկվելու է պետությունների միջեւ տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող առաջարկությունների փաթեթը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Գումինսկին:

«Ենթադրվում է, որ Մոսկվայի հանդիպմանը կառավարությունների ղեկավարները կքննարկեն Համագործակցության շրջանակում տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերը: Կարծարծվի, մասնավորապես, թվային տնտեսության ոլորտի զարգացումը»,-նշել է նա:

Բացի այդ, քննարկվելու է նաև ԱՊՀ երկրների տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարությունը, նախատեսվում է որոշում ընդունել 1979-1989 թվականներին Աֆղանստանում պատերազմի տարիներին անհետ կորած զինծառայողների որոնումը շարունակելու մասին:

Որոշումներ կընդունվեն նաև «տնտեսական հարցերի, հակամենաշնորհային կարգավորման, անասնաբուժության, ռադիոնավիգացիայի եւ այլ թեմաների վերաբերյալ, որոնք վերաբերում են Համագործակցության բոլոր պետությունների շահերին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS