
Հայաստանը հայտնվել է ԱՊՀ թոփ-3 երկրների ցանկում գաստրոճամփորդությունների առումով: Այս մասին հայտնում է «ՏուրՍտատ» զբոսաշրջային պորտալը:
Զբոսաշրջային պորտալը ներկայացրել է ԱՊՀ երկրների ամենահետաքրքիր էնոգաստրոնոմիական եւ գինետոների ու փառատոների այս աշնան թոփը։
Գաստրոճամփորդություններն Ադրբեջանում, Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում եւ Ուզբեկստանում գլխավորում են լավագույն աշնանային էնոգաստրոնոմիական շրջագայություններն ԱՊՀ-ում եւ մերձավոր արտասահմանում։
«ՏուրՍտատի» տվյալներով՝ ԱՊՀ եւ մերձավոր արտասահմանի երկրների էնոգաստրոիրադարձությունների թոփ-5-ում են «Տելավինո» փառատոնը Կախեթում (Վրաստան), Նռան տոնն Ադրբեջանում, Երիտասարդ գինու փառատոնը Արենիում (Հայաստան), Գինու ազգային օրը Մոլդովայում եւ «Գինեգործության արվեստ» փառատոնն Ուզբեկստանում։
Վարկանիշը կազմվել է իրադարձությունների ինքնատիպության եւ տարածվածության վերլուծության արդյունքներով։