TOP նոր
» » » ՀՀ-ն ողջունում է ԱՊՀ-ում տնտեսական համագործակցության խորացման ցանկացած նախաձեռնություն. Փաշինյան

ՀՀ-ն ողջունում է ԱՊՀ-ում տնտեսական համագործակցության խորացման ցանկացած նախաձեռնություն. Փաշինյան

11-10-2019, 12:03 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
11 Հոկտեմբեր 2019, 12:03 - NovostiNK
ՀՀ-ն ողջունում է ԱՊՀ-ում տնտեսական համագործակցության խորացման ցանկացած նախաձեռնություն. Փաշինյան

Հայաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է ԱՊՀ երկրների շրջանում տնտեսական համագործակցության խորացմանը, ինտեգրացիոն գործընթացներին ընդլայնմանը: Այս մասին Թուրքմենստանի՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա շնորհակալություն հայտնեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին և թուրքմեն գործընկերներին նիստը բարձր մակարդակով կազմակերպելու, ջերմ ընդունելության համար:

«Չեմ կարող չնշել, որ շատ տպավորված եմ Աշխաբադով, հրաշալի ճարտարապետությամբ, ի դեպ ես առաջին անգամ եմ այստեղ: Ցանկանում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել Թուրքմենստանին ԱՊՀ նախագահության ընթացքում կատարած աշխատանքի համար, որն ուղղված է ԱՊՀ զարգացմանը: Ձեր արդյունավետ աշխատանքն իր արտացոլումն է գտել մեր համագործակցության օրակարգային հարցերի վրա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանը ողջունում է տնտեսական, ռազմավարական համագործակցության մասին հռչակագիրը և աջակցում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է տնտեսական համագործակցության խորացմանը, ինտեգրացիոն գործընթացների ընդլայնմանը ԱՊՀ երկրների շրջանում: Փաստաթուղթը նախանշում է համագործակցության համար ռազմավարական նշանակության կարևոր նպատակներ, որոնց հասնելու համար, անհրաժեշտ է համակարգված և հետևողական աշխատանք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Օրակարգային հարցերից Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց համատեղ ուղերձը ԱՊՀ ժողովուրդներին, միջազգային հանրությանը Հայրենական մեծ հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ:

«Շատ կարևոր է մեր երիտասարդներին ինֆորմացնելը մեր երկրներում ինչպես, նաև այլ պետություններում այն կարևոր դերի մասին, որը խաղացել են մեր ժողովուրդները ֆաշիզմի դեմ պայքարում: Տարբեր գնահատականներով այդ տարիներին սպանվել է մոտ 300 հազար հայ»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ մեր ազգի ներկայացուցիչները պայքարել են խորհրդային բանակի շարքերում: Նրա խոսքով, Հայաստանը աջակցում է յուրաքանչյուր կառուցողական քայլի՝ ուղղված այդ տարիների պատմական իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանը, ինչպես նաև դեմ է հանդես գալիս, այն բոլոր փորձերին, որոնցով փորձ է արվում անել սուբյեկտիվ մեկնաբանություն:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքմենստանում է: Նա մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS