TOP նոր
» » » Ուկրաինայում սգո օր Է հայտարարված Իրանում տեղի ունեցած հանրանավի աղետի զոհերի հիշատակին

Ուկրաինայում սգո օր Է հայտարարված Իրանում տեղի ունեցած հանրանավի աղետի զոհերի հիշատակին

9-01-2020, 10:51 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
9 Հունվար 2020, 10:51 - NovostiNK
Ուկրաինայում սգո օր Է հայտարարված Իրանում տեղի ունեցած հանրանավի աղետի զոհերի հիշատակին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր Է ստորագրել հունվարի 9-ը սգո օր հայտարարելու մասին՝ Թեհրանում (Իրան) «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուկրաինական ավիահանրանավի աղետի կապակցությամբ: Այդ մասին հայտնել Է նախագահի գրասենյակը:

Հրամանագրով հանձնարարվում Է հունվարի 9-ին Ուկրաինայի ամբողջ տարածքում խոնարհել պետական դրոշը պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ձեռնարկությունների, հիմնարկությունների եւ կազմակերպությունների շենքերին ու շինություններին: Նաեւ որոշվել Է չեղյալ հայտարարել ժամանցային-համերգային միջոցառումները, համապատասխան փոփոխություններ մտցնել հեռուստա- եւ ռադիոհաղորդումների ծրագրերում:

Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի Է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի տեղեկատվության համաձայն, ավիավթարի հետեւանքով զոհվել Է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS