
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 28-ի Կիև-Երևան չարտերային չվերթի տեղերն արդեն սպառվել են:
«Կրկին հորդորում ենք Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հաշվառվել ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում: Հետագայում Հայաստան մեկնելու հնարավորություն ստեղծվելու դեպքում կտեղեկացնենք լրացուցիչ»,- տեղեկացնում են դեսպանությունից:
Ավելի վաղ դեսպանությունից հայտնել էին, որ #SkyUp ընկերության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, և ապրիլի 28-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչք: Նշվում էր, որ ինքնաթիռում առկա է միայն 150 նստատեղ, և տոմսերը տրամադրվելու են՝ ըստ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում հաշվառման ժամանակագրության: