TOP նոր
» » » ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը պահպանելու են Ղազախստանի պետական և ռազմական կարևոր օբյեկտները

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը պահպանելու են Ղազախստանի պետական և ռազմական կարևոր օբյեկտները

6-01-2022, 12:09 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
6 Հունվար 2022, 12:09 - NovostiNK
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը պահպանելու են Ղազախստանի պետական և ռազմական կարևոր օբյեկտները

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ, ժամաակավորապես Ղազախստան են ուղարկվել հավաքական խաղաղապահ ուժեր իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը։։

Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված են Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումները։

ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են լինելու պետական և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, Ղազախստանի ոստիկանական ուժերին օգնելը՝ իրավիճակի կայունացման և իրավական դաշտ վերադարձնելու գործում։

Ռուսաստանի Դաշնությունից ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերում ներառվել են օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները։ Ներկայում խաղաղապահ զորախմբի ռուսական մասը տեղափոխվում է Ղազախստանի Հանրապետության տարածք ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS