TOP նոր
» » » Ավակովը ներկայացրել է Ղրիմի չհայտարարված պատերազմի մանրամասները

Ավակովը ներկայացրել է Ղրիմի չհայտարարված պատերազմի մանրամասները

2-03-2014, 14:20 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
2 Մարտ 2014, 14:20 - NovostiNK
Ավակովը ներկայացրել է Ղրիմի չհայտարարված պատերազմի մանրամասները Արսեն Ավակովն ընդգծել է, որ Ղրիմի բոլոր զինվորական զորամասերն արդեն երկրորդ օրն է՝ գտնվում են մարտական պատրաստվածության բարձր վիճակում:
Ներքին զորքերի զինվորական միավորումներ են ժամանել ՌԴ զինվորականների խմբերը, որոնք հայտարարել են, որ եկել են զինվորական զորամասերը «ծայրահեղականներից» պաշտպանելու համար:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը:
«Ղրիմի ողջ տարածքում ներքին զորքերի զորամասեր են ժամանում ՌԴ բարձրաստիճան զինվորականներ ու էմիսարներ` առաջարկելով ընդունել ՌԴ քաղաքացիություն և անհապաղ ստանալ ՌԴ անձնագրեր: Նման ուղերձներն ուղղված են զինվորական զորամասերի բարձրաստիճան զինծառայողներին»,- գրում է նախարարը:
Ավակովն ընդգծում է, որ ՆԳՆ բոլոր զորամիավորումներ են ժամանել ռուս զինվորականների խմբեր: Նրանք հայտարարել են, որ եկել են զորամասերը «ծայրահեղականներից» պաշտպանելու համար:
«Խնդրել են գիշերել և օգտվել ջրից ու զուգարանից, քանի որ «նրանց ուղարկման որոշումը հապճեպ է կայացվել և նորմալ «պայմաններ» չունեն»,- գրում է Ավակովը:
Նախարարն ընդգծում է, որ ռուս զինվորականներին տեղեկացրել են, որ ուկրաինական զորամասերը «ծայրահեղականներից» պաշտպանելու կարիք չունեն: Նրանց նաև զգուշացրել են, որ ռուսական զորքերի` ուկրաինական զորամասեր չարտոնագրված մուտքի դեպքում մարտական զենք կօգտագործվի:

Ավակովը նաև նշել է, որ Ղրիմի զինված ուժերն արդեն 2-րդ օրն է՝ գտնվում են ռազմական պատրաստվածության ուժեղացված վիճակում, բայց հակված են ամեն գնով խուսափել զենքի կիրառումից։
Վերջինս նաև ընդգծում է, որ չնայած ռուսական աղբյուրների տարածած տեղեկություններին՝ Ղրիմի տարածքում չկան ՆԳՆ-ի կամ ուկրաինական բանակի զորքեր, որոնք «սպառնում են ՌԴ քաղաքացիներին» կամ «ռուսալեզու բնակչությանը»: Չկան նաև Մայդանի ինքնապաշտպանության ջոկատներ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS