
Նա ընդգծել է, որ «ռուս զինծառայողների կողմից իրականացվում է զինվորական քաղաքի շրջափակում, որտեղ տեղակայված են ուկրաինական զինված ուժերի կայազորները»:
«Գիշերը ՌԴ զինված ուժերի ղեկավարները, մասնավորապես` Հյուսիս-կովկասյան ռազմական շրջանի ղեկավարը վերջնագիր է ներկայացրել ուկրաինացի զինվորականներին, որպեսզի վերջիններս զինաթափվեն ու լքեն իրենց տեղակայման վայրերը, վերջնագրի վերջին ժամկետը եղել է առավոտյան ժամը 5-ը»,- ընդգծել է Տուրչինովը:
Ուկրաինայի նախագահի խոսքերով` նա ստիպված է եղել գիշերը զրուցել ՌԴ ղեկավարության հետ:
«Մեծ ցավով ասում եմ, որ ես չեմ կարողացել կապվել ո՛չ նախագահ Պուտինի, ո՛չ էլ վարչապետ Մեդվեդևի հետ, սակայն խոսել եմ Պետդումայի նախագահ Նառիշկինի հետ»,- ասել է Տուրչինովը:
Նրա խոսքերով` առավոտյան ժամը 5-ին գրոհը չի սկսվել, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ: