
Նրա խոսքերով` կառավարության շրջանակներում կարող է հատուկ աշխատանքային խումբ ձևավորվել, որը «կդիտարկի ինքնավար Ղրիմի հնարավորությունների ընդլայնումը»:
Բացի այդ, Յացենյուկը հերքել է լուրերն այն մասին, որ Ուկրաինան ֆինանսական օգնության դիմաց բանակցություններ է վարում ԱՄՆ հետ հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման վերաբերյալ:
«Դա այդպես չէ»,- հայտարարել է վարչապետը` պատասխանելով համապատասխան հարցին:
«Մենք Միացյալ Նահանգների կառավարության հետ բանակցություններ չենք վարում որևէ զինված ուժ տեղակայելու ուղղությամբ»,- ընդգծել է նա: