TOP նոր
» » » Ղրիմում առևանգել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանին

Ղրիմում առևանգել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանին

5-03-2014, 23:31 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
5 Մարտ 2014, 23:31 - NovostiNK
Ղրիմում առևանգել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանին Սիմֆերոպոլում անհայտ անձինք առևանգել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպան Ռոբերտ Սերին: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Պետական սահմանային ծառայության ղեկավարի օգնական Սերգեյ Աստախովը «Ուկրաինական ճշմարտությանը» հաստատել է նաև Յալթայի մոտակայքում գեներալ-գնդապետ Միխայիլ Կովալյովի առևանգման մասին տեղեկությունը:

ԵԱՀԿ պատվիրակությունը Ղրիմում բանակցություններ է վարում տեղի համայնքի ներկայացուցիչների հետ:

«Ինտերֆաքսի» տեղեկությունների համաձայն` Սիմֆերոպոլում կամուֆլյաժներ կրող անհայտ անձինք փորձել են հյուրանոցից դուրս չթողնել խոսքի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին: Անհայտ անձինք վանկարկել են՝ «Ռուսաստան»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի կառավարության ղեկավար Արսենի Յացենյուկը հաղորդել է, որ Ղրիմը կմնա Ուկրաինայի կազմում, սակայն այն կարող է ավելի անկախ լինել տեղի հարցերի շուրջ որոշումներ կայացնելիս:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS