TOP նոր
» » » Ղրիմի կարգավիճակի հանրաքվեում կլինի Ռուսաստանին միանալու վերաբերյալ հարց

Ղրիմի կարգավիճակի հանրաքվեում կլինի Ռուսաստանին միանալու վերաբերյալ հարց

6-03-2014, 14:37 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
Ղրիմի կարգավիճակի հանրաքվեում կլինի Ռուսաստանին միանալու վերաբերյալ հարց
6 Մարտ 2014, 14:37 - NovostiNK
Ղրիմի կարգավիճակի շուրջ հանրաքվեին ազգաբնակչությանն առաջարկվելու է պատասխանել հարցին, թե ցանկանում են արդյոք, որպեսզի Ղրիմը միանա Ռուսաստանի Դաշնությանը: Այս մասին տեղեկացնում է «Segodnya.ua» կայքը, հղում անելով Ղրիմի Գերագուն խորհրդի այսօր ընդունած որոշմանը:

Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևն հայտնել է, թե որոշումն ընդունվել է մարզի խորհրդարանի անդամների ձայների մեծամասնությամբ: Ղրիմի կարգավիճակի հանրաքվեն տեղի է ունենալու մարտի 16-ին:

Թեմիրգալիևի խոսքերով, հանրաքվեին դրվելու է երկու հարց: Առաջինը՝ «Կո՞ղմ եք, որպեսզի Ղրիմը միանա Ռուսաստանի Դաշնությանը որպես դաշնության սուբյեկտ» և երկրորդը հարցը՝ «Կո՞ղմ եք 1992 թ-ի Ղրիմի սահմանադրության վերականգնմանն ու Ղրիմը Ուկրաինայի կազմում պահպանելուն»:

Կայքը նշում է, թե Ղրիմի 1992 թ-ի սահմանադրության համաձայն, ինքնավար մարզը մտնում է Ուկրաինայի կազմի մեջ և հարաբերությունները կենտրոնական իշխանության հետ կարգավորում համապատասխան պայմանագրերով և համաձայնագրով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS