TOP նոր
» » » Ղրիմի ինքնորոշումը. «Կրեմլում նստած արտագրել են Արցախի փորձը»

Ղրիմի ինքնորոշումը. «Կրեմլում նստած արտագրել են Արցախի փորձը»

6-03-2014, 14:48 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
Ղրիմի ինքնորոշումը. «Կրեմլում նստած արտագրել են Արցախի փորձը»
6 Մարտ 2014, 14:48 - NovostiNK
«Ուկրաինայում խոշոր տերությունների կողմից կռիվ է գնում. Ռուսաստանը, վերջին հաշվով, շարքից դուրս բերելու հիմնական ձևերից մեկը Ուկրաինան չեզոքացնելն է: Սա արևմտյան գեոքաղաքականությունն է»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Ռուսաստանը չի պարտվելու, ուժային ոչ մի կենտրոն նման պայմաններում երբևէ չի ոչնչացվել»,- ասաց քաղաքագետն ու հավելեց, որ մի քանի սցենարներ է տեսնում հարցի լուծման:

«Ուկրաինայում ստեղծում են էթնոկրատիա, ինչպես Վրաստանում էր: Հայկական շահի տեսակետից մեզ ձեռնտու չէ մեր հարևան երկրներում, որտեղ ունենք պատմական հայրենիքի մաս և գաղութներ, էթնոկրատիա ձևավորվի: Մյուս տարբերակը Ուկրաինայում դիկտատուրայի ստեղծումն է, բայց նման պայմաններ չկան: Մեկ այլ հավանական տարբերակը ֆեդերալիզացիան է: Նա գնալու է այդ ճանապահով: Ժողովրդական ցնցումներ չառաջացնող տարբերակն է սա»,- ասաց նա:

Ըստ բանախոսի, Ուկրաինայում այսօր ոչինչ հասկանալի չէ, հարցադրումը Հայաստանից դուրս է, սակայն ներդրվում է Հայաստանում որոշ ուժերի կողմից:

«Ամեն անգամ ճիշտ չէ իշխանությանը չսիրելով հանրապետությունը քշել խնդիրների տակ: Այստեղ կա մի փայլուն իրողություն, որ պետք է հաշվի առնել և ուշադրություն դարձնել: Ղրիմի իքնորոշումը կարող է լինել այնպես, ինչպես ինքնոշորվել է Արցախի Հանրապետությունը: Ինքնավար մարզ (ԼՂԻՄ), ապա Հանրապետություն, այս մոդելը ռուսները փորձում են կիրառել Ղրիմում, ինչը մեզ համար հրաշալի նախադեպ կարող է լինել: Արցախն ինքնորոշվել է, ՀՀ-ն հանդես է գալիս՝ որպես նրա երաշխավոր: Նույնը Ղրիմ և Ռուսաստան: Հիմա այս պարագայում շատ կարևոր է ժողովրդավարությունը: Մեզ համար մի նախադեպ է ստեղծվում, որը տառ առ տառ կրկնում է Արցախի գործընթացը»,- ասաց Շիրինյանը:

Քաղաքագետն առաջարկում է ստեղծել կառույց ստեղծել՝ Օսիայի, Ղրիմի ու Արցախի կողմերով, որոնք իրենց ինքնորշմանն հասել են արյան գնով. «Տպավորություն է, որ Կրեմլում նստած արտագրել են Արցախի փորձը»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS