TOP նոր
» » » Սևաստոպոլը շարունակում է հարկեր վճարել Կիևին

Սևաստոպոլը շարունակում է հարկեր վճարել Կիևին

6-03-2014, 21:38 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
6 Մարտ 2014, 21:38 - NovostiNK
Սևաստոպոլը շարունակում է հարկեր վճարել ԿիևինՍևաստոպոլը շարունակում է Կիևին հարկեր վճարել և ակնկալում է Ուկրաինայի պետբյուջեից միջոցների հատկացումներ քաղաքին։ Այս մասին հայտնել է քաղաքի ղեկավար Ալեքսեյ Չալիյը։

«Մինչև մարտի 30-ը մենք կկատարենք բոլոր ֆինանսական համաձայնությունները Կիևի առջև»,– ասել է Չալիյը Հայրենական մեծ պատերազմի ազատամարտիկներին։ Նա նաև հավելել է, որ ոչ լեգիտիմ իշխանության ցուցումները՝ ընդունված փետրվարի 21-ից, չեն կատարի։ Օրինակ՝ լեզվի մասին օրենքը, իսկ եթե Կիևը տնտեսական պատերազմ հայտարարի, նրանք պատրաստ են դրան։ Նրա խոսքերով՝ եթե միջոցների փոխանցումը պետբյուջեից խախտվի, Սևաստոպոլի ղեկավարը ստիպված կլինի օգտագործել «կայունացման ֆոնդի» միջոցները, որոնք լցվում են ինչպես Ռուսաստանի հայրենակիցների նվիրատվությունների հաշվին, այնպես էլ ողջ աշխարհից։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS