TOP նոր
» » » Յ. Տիմոշենկո. Կրեմլը պետք է հասկանա, որ Ուկրաինան իրավունք ունի ընտրել Եվրոպան

Յ. Տիմոշենկո. Կրեմլը պետք է հասկանա, որ Ուկրաինան իրավունք ունի ընտրել Եվրոպան

7-03-2014, 11:43 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
7 Մարտ 2014, 11:43 - NovostiNK
Յ. Տիմոշենկո. Կրեմլը պետք է հասկանա, որ Ուկրաինան իրավունք ունի ընտրել Եվրոպան«Վիկտոր Յանուկովիչը հաղթեց 2010 թվականի նախագահական ընտրություններում, նա խոստացավ պաշտպանել Ուկրաինայի անկախությունը, պայքարել ուկրաինացի ժողովրդի բերեկեցության և իրավունքների համար, ինչպես նաև խոստացավ ծառայել ժողովրդի շահերին, սակայն 2013 թվականին նա չկատարեց իր բոլոր խոստումները»,- Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում նախօրեին մեկնարկած Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում հայտարարել է Ուկրաինայի «Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն:

Ըստ Վ. Կլիչկոյի՝ անկախությունից հետո Ուկրաինան երազանք ուներ կառուցելու եվրոպական ժողովրդավարական երկիր, սակայն իրականում Ուկրաինան կորցրեց այդ 20 տարիները, մինչդեռ, ըստ Կլիչկոյի, իրենց հարևաններին հաջողվեց այդ տարիներին կառուցել իսկական եվրոպական երկիր՝ իրականացնելով այդ ճանապարհին մի շարք բարեփոխումներ:

Անդրադառնալով նոյեմբերի 21-ից հետո Կիևում տեղի ունեցած դեպքերին՝ Կլիչկոն դրանք բնորոշել է որպես հանուն ապագայի ուկրաինացի ժողովրդի պայքար` ևս մեկ անգամ ընդգծել, որ Ուկրաինան թե՛ աշխարհագրորեն, և թե՛ պատմականորեն եվրոպական երկիր է:

Վերջում անդրադառնալով Ղրիմի իրադարձություններին և Ռուսաստանի գործողություններին՝ Կլիչկոն տեսակետ է հայտնել, որ Ուկրաինան իր հարաբերությունները կառուցում է համերաշխության և պատասխանատվության վրա, մինչդեռ մյուս հարևանները կողմնակից են զինված հակամարտությունների ստեղծմանը հարևանների միջև:

«Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն իր ելույթը սկսել է եվրոպացի գործընկերներին ջերմ շնորհակալական խոսքեր հայտնելով, ինչպես նաև հատուկ առանձնացնելով այն գործիչներին, ովքեր իրենց անմիջական աջակցությունն են ցույց տվել ուկրաիանցի ժողովրդին այս օրերի ընթացքում:

«Հիմա տոնելու ժամանակ չէ, քանի որ իմ հարազատ Ուկրաինան ռազմական, ցինիկ ներխուժման վտանգի տակ է»,- նշել է Տիմոշենկոն՝ միաժամանակ բոլորին կոչ անելով կասեցնել Ռուսաստանի գործողությունները:

«Խնդրում եմ Ձեզ գործել հիմա, քանզի Պուտինը հեռու կգնա այնքան, որքան նրան թույլ կտա Արևմուտքը»,- ասել է Յուլիա Տիմոշենկոն:

Անդրադառնալով ղրիմյան դեպքերին՝ «Բատկիվշինայի» առաջնորդը ևս մեկ անգամ շեշտադրել է Ռուսաստանի ագրեսիվ վարքագծի մասին՝ դրան հակադրելով ուկրաինական կողմի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելով հասնել խաղաղության:

«Եթե թույլ տանք մարտի 16-ին հանրաքվեի իրականացումը, մենք կկորցնենք Ուկրաինան և կայունությունը ողջ աշխարհում: Ժամանակը եկել է հարկադրելու ռուսական ղեկավարությանը, որ Եվրոպան գոյություն ունի: Կրեմլը պետք է հասկանա, որ Ուկրաինան տարածք չէ, այլ ազատ երկիր է և իրավունք ունի ընտրելու Եվրոպան»,- ասել է նա:

Ելույթի ավարտին Յուլիա Տիմոշենկոն վստահություն է հայտնել, որ եթե եվրոպացի գործընկերները շարունակեն իրենց օժանդակությունը «Եվրամայդանում» հանուն Եվրոպայի մահացող ուկրաինացիներին, ապա իրենք կունենան ուժեղ երկիր, իրավական հասարակություն և ոչ ոք չի կարողանալու կասեցնել ուկրաինացի ժողովրդի եվրոպական ապագան:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը հիմնադրվել է 1976թ.-ին: Այն համաեվրոպական կուսակցություն է, որը միավորում է եվրոպական պետությունների քրիստոնեա-դեմոկրատական և պահպանողական կուսակցություններին: ԵԺԿ-ին Հայաստանից անդամակցում են ՀՀԿ, ՕԵԿ և «Ժառանգություն» կուսակցությունները:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS