
Հիշեցնենք, որ ավելի վաղ Խոդորկովսկին Ուկրաինայի վերջին իրադարձությունների առթիվ հայտարարությամբ էր հանդես եկել:
Նրա խոսքերով` «քաղաքական գործիչների ոչ կոմպետենտ գործողությունների պատճառով ՌԴ-ն կանգնած է Ուկրաինայում քաղաքացիական պատերազմին մասնակցելու շեմին»:
Նա նաև հայտարարել էր, որ «ցանկացած պահի պատրաստ է ցանկացած պատասխանատու հասարակական ուժի կողմից հրավեր ստանալու դեպքում ժամանել Ուկրաինայի ցանկացած կետ, որպեսզի օգնի կանխելու արյունահեղությունը»: