
«Ես պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ բարձրագույն մակարդակում հանդիպումներ անցկացնելու իրավիճակի կարգավորման համար, որը ստեղծվել է մեր երկկողմանի եւ բազմակողմանի հարաբերություններում»,- նշել է ուկրաինացի առաջնորդը:
Յացենյուկը հայտարարել է այս մասին Կիեւում մարտի 9-ին՝ կառավարության նիստից առաջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ մարտի 9-ին, հանդես գալով Տարաս Շեւչենկոյի 200-ամյակին նվիրված հանրահավաքին, Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինան իր հողից եւ ոչ մի սանտիմետր չի զիջելու եւ Ռուսաստանի հետ հակամարտությունը կկարգավորի բացատապես դիվանագիտական ու քաղաքական ճանապարհներով: