
«Չափազանց շատ գրաքննությունը, ԶԼՄ-ների փակումը և լրագրողների հանդեպ հարձակումներն ու կտտանքները պետք է անմիջապես դադարեցվեն: Ճգնաժամի ընթացքում ժողովուրդը պետք է կարողանա անարգել օգտվել բազմազան աղբյուրներից, այլապես նրանք կարող են ամենավատ տեսակի քարոզչության ենթարկվել»,-նշել է վերջինս:
Ուկրաինայում միջազգային կազմակերպության առաքելության ներկայացուցիչները նշում են, որ Ղրիմի թերակղզում հայրենական հեռուստաալիքները փոխարինվում են ռուսականով, այդ թվում՝ «Ռոսիա 24», «Առաջին ալիք», «ՏՆՏ» և այլն:
Ղրիմում իրադարձությունները լուսաբանելու ընթացքում մի շարք լրագրողներ ենթարկվել են ֆիզիկական հարձակման, սպառնալիքների, ինչպես նաև դաժան կերպով վիրավորվել են:
«Նրանք, ովքեր ԶԼՄ-ներում գրաքննություն են ներկայացրել` ժողովրդավարության մեջ տեղ չունեն: Ես կրկնում եմ իմ կոչը, ովքեր պատասխանատու են Ղրիմում օրենքի և կարգի պահպանության համար պետք է դադարեցնեն ոչնչացնել ԶԼՄ-ների ազատությունը, պետք է անել ամեն ինչ, որպեսզի պահպանվի լրագրողների անվտանգությունը: Վերջնական պատասխանատուները նրանք են»,-նշել է Միյատովիչը: