
Տարաս Շևչենկոյի արձանի մոտ կայացած ցույցի ժամանակ Ռուսաստանի և Խարկովի դրոշներով, «Ռուսաստան, փրկիր մեզ» և «Ոչ ֆաշիզմին» պաստառներով տասնյակ մարդիկ սկսել են վանկարկել ռուսամետ կոչեր: Նշվում է, որ ի պատասխան` Կլիչկոյի կողմնակիցները սկսել են վանկարկել «Փառք հերոսներին» և «Ֆաշիզմը չի անցնի»:
Իսկ արդեն Կլիչկոյի ելույթից հետո գեորգիևյան ժապավեններով ցուցարարները սկսել են նրա վրա ձվեր ու խնձորներ նետել: Նշվում է, որ Կլիչկոյին ոչ մի ձու և խնձոր չի դիպել: