TOP նոր
» » » Յանուկովիչը Ուկրաինայում ընտրություններն անօրինական է համարում

Յանուկովիչը Ուկրաինայում ընտրություններն անօրինական է համարում

11-03-2014, 17:17 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
Յանուկովիչը Ուկրաինայում ընտրություններն անօրինական է համարում
11 Մարտ 2014, 17:17 - NovostiNK
Ուկրաինայում շարունակվում է անօրինականությունը, «մութ ուժերը» ցանկանում են քաղաքացիական պատերազմ հրահրել. մարտի 11-ին ռուսական Դոնի Ռոստով քաղաքում նման հայտարարություն արեց Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի քաղաքները պարեկում են դիմակներով մարդիկ, որոնք ծառայում են իշխանությունը զավթածներին:

«Ցանկանում եմ հիշեցնել, որ շարունակում եմ մնալ Ուկրաինայի ոչ միայն միակ օրինական նախագահը, այլև գերագույն գլխավոր հրամանատարը։ Ես իմ լիազորությունները վաղաժամ չեմ դադարեցրել»,- ասաց նա։

Իշխանությունից հեռացված նախագահը նշեց, որ ինքը որևէ տեղ չի փախչել, արմատականների կողմից շենքերի գրավման պահին եղել է Խարկովում, ապա Դոնեցկում, հետո Ղրիմում և հեղաշրջման պահին չի լքել Ուկրաինայի տարածքը։

Յանուկովիչի խոսքով՝ իր դեմ ձեռնարկվել են ահաբեկչական գործողություններ։

Նա խոստացավ վերադառնալ Կիև, երբ հանգամանքները թույլ տան։

«Քանի որ Ուկրաինայում իմ մասին տարածվում են ամեն տեսակի լուրեր, կցանկանայի ասել, որ ողջ եմ։ Թեև չեմ կարող ասել, թե ինձ լավ եմ զգում, քանի որ չեմ կարող առանց խոր տագնապի տեսնել այն, ինչ կատարվում է Ուկրաինայում»,- հայտարարեց նա։

Պաշտոնանկ արված նախագահը նաև հայտարարեց, որ մայիսի 25-ին Ուկրաինայում նշանակված նախագահական արտահերթ ընտրությունները անօրինական է համարում։

Նա նշեց, որ այդ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության ցանկացած մարմին նույնպես կլինի անօրինական։

Յանուկովիչը հիշեցրեց, որ ԱՄՆ-ը ծրագրում է Ուկրաինային հատկացնել 1 մլրդ դոլար։ Ուկրաինայի նոր իշխանություններին անվանելով «ավազակային ռեժիմ»՝ նա պահանջեց չհատկացնել այդ գումարները՝ վկայակոչելով ամերիկյան օրենսդրությունը, որն արգելում է աջակցել անօրինական ճանապարհով ընտրված կառավարությանը։

«Ես մտադիր եմ դիմել ԱՄՆ-ի Կոնգրեսին, Սենատին և Գերագույն դատարանին՝ այս երկրի [Ուկրաինայի - խմբ․] կառավարության գործողություններին իրավական գնահատական տալու առաջարկով։ Դուք, ձեր սեփական օրենքների համաձայն, իրավունք չունեք գումարներ հատկացնել ավազակներին»,- հայտարարեց նա։

Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում էր ընդունել մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ Վիկտոր Յանուկովիչին պաշտոնանկ անելով նախագահի սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ինքը՝ Յանուկովիչը, հայտարարում է, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ:

Գերագույն ռադայի փետրվարի 23-ի որոշմամբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որը համարվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։

Փետրվարի 28-ին Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահը Դոնի Ռոստովում մամուլի ասուլիս էր տվել։ Նա հայտարարել էր, որ մտադիր է պայքարել Ուկրաինայի ապագայի համար։ «Ինձ ոչ ոք պաշտոնանկ չի արել, ես ստիպված էի լքել Ուկրաինան՝ իմ և իմ հարազատների կյանքին սպառնացող անմիջական վտանգի ներքո»,- ասել էր Յանուկովիչը։ Նա նաև ասել էր, որ Ուկրաինան պետք է մնա միասնական և անբաժան ու նշել էր, որ ցանկացած ռազմական գործողություն անթույլատրելի է համարում։


Աղբյուրը՝ Civilnet

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS