Ղրիմի եւ Սեւաստոպոլի պետական կարգավիճակի մասին հանրաքվեն անց է կացվում մարտի 16-ին: Եռալեզու քվեաթերթիկները՝ ռուսերեն, ուկրաիներեն եւ ղրիմ-թաթարերեն, պարունակում են երկու այլընտրանքային հարց.
1) Կո՞ղմ եք Ղրիմի միացմանը Ռուսաստանին Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի իրավունքի հիման վրա:
2) Կո՞ղմ եք Ղրիմի Հանրապետության 1992թ.-ի Սահմանադրության վերականգնամանը եւ Ղրիմի կարգավիճակին որպես Ուկրաինայի մի մաս:
Ընդ որում, Ուկրաինայի կենտրոնական իշխանությունը չի ճանաչում հանրաքվե անցկացնելու որոշման լեգիտիմությունը: Այսպես, մարտի 14-ին Ուկրաինայի Սահմանադրական դատարանը Ղրիմի Գերագույն խորհրդի «հանրաքվե անցկացնելու» որոշումն հակասահմանադրական ճանաչեց: Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը նախօրեին դիմել է Ղրիմի Ինքնավար Հանրապետությում բնակվող Ուկրաինայի քաղաքացիներին՝ կոչ անելով չմասնակցել այսպես կոչված հանրաքվեին:
Իրենց հերթին սահմանադրական իրավունքի Եվրոպայի խորհրդի փորձագետները հայտարարեցին այն մասին, որ Ռուսաստանին միանալու վերաբերյլա Ղրիմում անցկացվող հանրաքվեն լեգիտիմ չէ:Վենետիկյան հանձնաժողովն իր որոշումը պայամնավորում է նրանով, որ նման հանրաքվեի անցկացումը նախատեսված չէ ոչ Ուկրաինայի, ոչ Ղրիմի սահմանադրությամբ: Փորձագետները նշում են նաեւ այն փաստը, որ տվյալ հանրաքվեի անցկացման պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:Իրենց հերթին ԵԱՀԿ եւ ԺՀՄԻԳ դիտորդները չեն հետեւելու քվեարկությանին: «Դիտորդները կարող են ներկա լինել ընտրություններին, երբ հրավիրվեն այն երկրի կողմից, որտեղ ընտրություններն ընթանում են, այս դեպքում Ուկրաինայի կողմից: Մենք չենք հետեւելու Ղրիմի հանրաքվեին», - ասվում է ԵԱՀԿ ներկայացուցչի հայտարարության մեջ:
Ռուսաստանը խոստանում է հայտնել վերաբերմունքը հանրաքվեի հանդեպ, երբ հայտնի լինեն արդյունքները, սակայն Ղրիմի ղեկավարությունը վստահ է, որ Մոսկվան պատրաստ է Ղրիմը ներառել ՌԴ կազմում: Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ զրույցում ընդգծել էր, որ առաջիկա հանրաքվեն լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ ՄԱԿ Կանոնադրությանը:
-
Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ
10-09-2020, 14:52 -
Տոկոսների, վարկերի տակ ճռռում ենք, խնդրում ենք՝ մի ելք գտնեն. ակիցայի մասնակից (Տեսանյութ)
3-09-2020, 11:59 -
Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)
3-09-2020, 11:55 -
ՀՀ ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու․ նա կալանավորված է
21-07-2020, 12:28 -
«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy
29-05-2020, 11:54 -
Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել
20-05-2020, 12:30 -
7 խաղ կարանտինի ժամանակ երեխաներին զբաղեցնելու համար (տեսանյութ)
16-05-2020, 12:26 -
Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին
13-05-2020, 12:07