TOP նոր
» » » Ավակովը Ուկրաինայի քաղաքացիներին կոչ է անում հանձնել զենքերը

Ավակովը Ուկրաինայի քաղաքացիներին կոչ է անում հանձնել զենքերը

16-03-2014, 11:01 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
Ավակովը Ուկրաինայի քաղաքացիներին կոչ է անում հանձնել զենքերը
16 Մարտ 2014, 11:01 - NovostiNK
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը երկրի բոլոր քաղաքացիներին կոչ է արել զենքերը հանձնել ՆԳՆ մարմիններին՝ հայտնի է դառնում գերատեսչության պաշտոնական կայքից՝ փոխանցում է gazeta.ru-ն:

Նախարարը նշել է, որ երկրում ստեղծված հասարակական-քաղաքական արտակարգ իրավիճակի և հանցավոր մթնոլորտի սրման կապակցությամբ ինքը բոլոր քաղաքացիներին խնդրում է անմիջապես հանձնել զենքերը:

«Ոստիկանության աշխատակիցներին հրամայում եմ անմիջապես անցնել ապօրինի զենքի հայտնաբերման, առգրավել դրանք ու օրենքի ողջ խստությամբ պատժել բոլորին, ովքեր չեն հանձնի զենքերը՝ անկախ քաղաքական պատկանելությունից և հասարակական իրավակարգի ձևավորմանը մասնակցությունից: Մենք պետք է անհապաղ դադարեցնենք բռնությունը մեր քաղաքների փողոցներում և պաշտպանենք մարդկանց կյանքն ու առողջությունը»,- ասել է Ավակովը:


Աղբյուրը՝ 1in.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS