TOP նոր
» » » Ղրիմի վարչապետն արդեն հայտարարել է հանրաքվեի արդյունքները

Ղրիմի վարչապետն արդեն հայտարարել է հանրաքվեի արդյունքները

16-03-2014, 13:29 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
16 Մարտ 2014, 13:29 - NovostiNK
Ղրիմի վարչապետն արդեն հայտարարել է հանրաքվեի արդյունքներըԱյն մասին, որ Ղրիմը կդառնա Ռուսաստանի մի մասը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսենովը հայտնել է մինչ հանրաքվեի մեկնարկը:

Այս մասին ինքնավար հանրապետության վարչապետը գրել է Թվիթթերի իր էջում:

«Հանրաքվեն կանցնի այնպես, ինչպես ցանկանում է Ղրիմի բնակչությունը, և այն անսասան ու անհերքելի կլինի: Ղրիմը կդառնա Ռուսաստանի անդամ»:

Հավելենք, որ ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Ակսենովն արդեն քվեարկել է հանրաքվեին: Նա քվեարկության է եկել դստեր հետ: Քվեարկությունից հետո լրագրողներին հայտնել է.

«Միայն առաջ: Ամեն ինչ պետք է բարեհաջող ավարտվի, կասկածներ չկան»:

Նա հանրաքվեն անվանել է պատմական ու վստահություն է հայտնել, որ «ամեն ինչ խաղաղ ու լավ կլինի»:


Աղբյուրը՝ ԳԱԼԱ

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS