TOP նոր
» » » Դոնեցկում ցուցարարները նամակով դիմել են Պուտինին` ցանկանալով Ղրիմի օրինակով առանձնանալ Ուկրաինայից

Դոնեցկում ցուցարարները նամակով դիմել են Պուտինին` ցանկանալով Ղրիմի օրինակով առանձնանալ Ուկրաինայից

16-03-2014, 18:14 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
16 Մարտ 2014, 18:14 - NovostiNK
Դոնեցկում ցուցարարները նամակով դիմել են Պուտինին` ցանկանալով Ղրիմի օրինակով առանձնանալ ՈւկրաինայիցՇուրջ 1000 մարդ հավաքվել է Դոնեցկի կենտրոնում ռուսամետ հանրահավաքին: Այս մասին հաղորդում է «Դոնբասի լուրերը» տեղեկատվական գործակալությունը:

Մարդիկ ձեռքերում ՌԴ դրոշներ են պահում:

Բացի այդ, ցույցի մասնակիցները կողմ են հանդես գալիս Ղրիմն Ուկրաինայի կազմից դուրս գալու հանրաքվեին և կոչ են անում նման հանրաքվե անցկացնել նաև Դոնեցկում:

Հավաքվածները հանրահավաքի ավարտին նաև բանաձև են ընդունել: Մասնավորապես այդ փաստաթղթում կոչ են անում «թույլ չտալ ֆաշիզմի տարածումն ու դադարեցնել արյունահեղությունը»:

«Մենք չենք հաշտվի ֆաշիզմի, ստորացումների, անօրինությունների հետ և կոչ ենք անում ձեզ չկորցնել Ուկրաինայում խաղաղ ճանապարհով խաղաղություն ու օրինականության վերականգնում պահանջելու ժամանակը: Թույլ չենք տա պառակտել երկիրը, թույլ չենք տա անարգել մեր պապերի հիշատակը, որոնք պաշտպանել են երկիրը ֆաշիզմից, կպաշտպանենք մեր հավատքը, մեր հայրենիքը, ռուս հողը»,- գրված է բանաձևում:

Այդ գործողությունները կյանքի կոչելու համար առաջարկվում է հավաքվածների ուղերձը հղել Պուտինին, Գերագույն ռադային, Ղրիմի գերագույն խորհրդին:

Առանձին նամակով ցուցարարները դիմել են Պուտինին և նրանից շնորհակալություն են հայտնել Ուկրաինայի վերաբերյալ իմաստուն ու կշռադատված որոշումներ կայացնելու, ինչպես նաև ծանր պահին օգնության հասնելու համար:


Աղբյուրը՝ ԳԱԼԱ

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS