
Նրանք հայտարարել են փետրվարի 21-ի համաձայնությանը վերադառնալու անհրաժեշտությունը՝ ստորագրված Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից՝ արտահերթ խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնել, ինչպես նաև արտահերթ նախագահական ընտրություններ։ Ցուցարարները տարածել են նաև բանաձևի տեքստ, որում նշվում է Ուկրաինայի պետական կարգի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին։ Խորհրդարանից պահանջել են նաև ընդունել տեղերում հանրաքվե անցկացնելու մասին օրենք և ռուսերենին տալ պետական լեզվի կարգավիճակ։
Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։