TOP նոր
» » » Օրինագիծ Ռադայում` խզել դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ

Օրինագիծ Ռադայում` խզել դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ

17-03-2014, 17:34 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
17 Մարտ 2014, 17:34 - NovostiNK
Օրինագիծ Ռադայում` խզել դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետՈւկրաինական խորհրդարանի ռադիկալ պատգամավոր Օլեգ Յաշկոն Վերին Ռադայի քարտուղարությունում է գրանցել մի օրինագիծ, որը նախատեսում է ՌԴ հետ դիվանագիտական հարաբերությունների խզում: Այն նաև ենթադրում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի ներդրում, ուկրաինա-ռուսական պայմանագրերի դենոնսացիա և ԵՄ ու ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի ներկայացում: Այս մասին գրում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

Օրինագիծը նաև աչքի է ընկնում նրանով, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովին պահանջ է ներկայացնում համընդհանուր մոբիլիազցիա անցկացնել և հայտարարել զինված ուժերի լիակատար ռազմական պատրաստվածության մասին:

Դրույթ կա նաև ուկրաինական տարածքով ռուսական գազի տրանզիտի վերաբերյալ` առաջարկվում է 1000 խմ դիմաց սահմանել 500 ԱՄՆ դոլարն սակագին, իսկ ՌԴ կողմից մերժելու դեպքում ընդհանրապես դադարեցնել տրանզիտը:

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները ռուսաստանցի դիվանագետներին էին մեղադրում Կիևի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու ցանկություն հայտնելու համար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS