
Հաղորդագրությունում պարզաբանվում է, որ դեսպանին հետ կանչելու որոշումը կապված է Ղրիմի իրավիճակի ու դրա մի շարք միջազգային կողմերը քննարկելու անհրաժեշտության հետ: Ընդունված որոշման այլ մանրամասներ գերատեսչությունը չի ներկայացնում:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե է անցկացվել, որի արդյունքում հանրապետության բնակիչների գրեթե 97 տոկոսը քվեարկել է ՌԴ կազմի մեջ մտնելու օգտին: ԱՄՆ-ն ու ԵՄ անդամ պետությունները չեն ընդունում հանրաքվեի արդյունքները:
Մարտի 17-ին ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ղրիմի ճգնաժամի կապակցությամբ պատժամիջոցներ է կիրառում որոշ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ: Նմանատիպ պատժամիջոցներ է կիրառել նաև ԵՄ-ն: