19 Մարտ 2014, 22:06 - NovostiNK

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով բուժման կուրս էր անցնում գերմանական «Շարիտե» կլինիկայում, ավարտել է այն և վերադառնում է Կիև: Այս մասին ասված է «Շարիտեի» մամլո հաղորդագրությունում, որին հղում է անում «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ աղբյուրի` գերմանացի մասնագետները խորհուրդ են տվել Տիմոշենկոյին վերականգնողական կուրսը շարունակել Ուկրաինայում: